Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Այսօր առանձնահատուկ օր է թե՛ իմ, թե՛ FlyOne Armenia-ի ամբողջ թիմի համար։ Մեր ավիաընկերությունը դարձավ առաջին հայկական ավիափոխադրողը, որը սեփականության իրավունքով ձեռք բերեց Airbus A321 օդանավ։ Սա մեծ քայլ է ոչ միայն FlyOne Armenia-ի, այլև Հայաստանի Հանրապետության ավիացիայի անկախության ու զարգացման համար։Այս մասին գրել է Էդուարդ Սուքիասյանը։

Վերջերս FlyOne Armenia-ն համալրեց իր ավիապարկը ևս երկու ժամանակակից օդանավերով՝ Airbus A320-ով և նոր սերնդի Airbus A320neo-ով, իսկ նոր Airbus A321-ի ժամանումով մեր ավիապարկն այժմ ունի 9 օդանավ, որոնցից 5-ը պատկանում են ընկերությանը՝ սեփականության իրավունքով։

Այսօր «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում օդանավի դիմավորման միջոցառման ընթացքում պատիվ ունեցա հյուրընկալելու ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանին, Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Միհրան Խաչատրյանին, Airbus ընկերության գլոբալ գործըկերների հետ կապերի տնօրեն Դամիեն Կուսակին, մեր գործընկերներին ու հյուրերին, ովքեր գնահատեցին այս նոր ձեռքբերումը։

Շնորհավորում եմ FlyOne Armenia-ի մեր ամբողջ թիմին և բոլոր այն մարդկանց, ովքեր հավատում են Հայաստանի անկախ ավիացիայի զարգացմանն ու ամրապնդմանը։ Սա մեր ընդհանուր հաջողությունն է, որը թույլ կտա էլ ավելի հասանելի դարձնել ավիատոմսերը, խթանել զբոսաշրջությունն ու զարգացնել մեր երկրի տնտեսությունը։

413