Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Եկեղեցու դեմ որևէ հակաքարոզ չի արվում և եկեղեցին որևէ կերպ չի թիրախավորվում:

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը՝ նշելով, որ եկեղեցականներ կան, որոնք խախտել են այդ կանոնագրքերի պահանջները և ցանկացած ՀԱԵ հետևորդ, հայաստանյաց սուրբ առաքելական եկեղեցու հետևորդ, այդ թվում ինքը, կիսում է այն գործընթացների քաղաքական պատասխանությունը, որոնք իրականացնում է վարչապետը:

Պետրոսյանն անդրադարձավ նաև ընդդիմության հեղաշրջման պլանին՝ նշելով, որ դրանից տեղյակ է այնքանով, որքանով մամուլում հրապարակումներ կան:

«Կարող եմ մատնաշել բազմաթիվ քրեական գործեր հեղաշրջման կամ քաղաքական նպատակներով որոշակի հաշվեհարդարների հաշվարկների կամ քաղաքական շարժման քողի տակ քրեաիրավական գնահատականի ենթակա գործընթացներ ու այդ գործերով նաև այս պահին ձերբակալվածներ և կալանավորվածներ կան: Անցյալ տարի, օրինակ, ԱԱԾ-ն ևս նման 1-2 նման դեպք բացահայտվեց, և ես հիմք չունեմ չվստահելու:

Եթե պլանավորված գործողություններում կան նաև սահմանադրական կարգի դեմ ինչ-որ նպատակաուղղված գործընթացներ կամ հենց հեղաշրջման փորձ, բնականաբար վստահ եմ, որ մեր ուժային կառույցները պետք է օրենքի ողջ խոսությամբ հակազդեն: Լրատվամիջոցը լուսաբանող գործիքն է, բայց մենք չգիտենք դրա ծագումը, որտեղից, ինչ խողովակներով է արտահոսք եղել:

Բայց առնվազն դրա բովանդակությանը ծանոթանալով, ես բավական լուրջ եմ վերաբերվում դրան ու այո, իմ անձնական կարծիքն է, որ կարող է դա լինել այնպիսի մի պլանի մաս, որ Հայաստանում հեղաշրջում տեղի ունենար որոշ ուժերի ուժային կենտրոններ ձեռամբ»,- ասաց նա:

Արդյո՞ք քաղաքական նպատակներով հաշվեհարդար չէ՞ Սամվել Կարապետյանի կալանավորումը: Լրագրողի հարցին Պետրոսյանն ասաց՝ ոչ:

«Քաղաքական նպատակներով հաշվեհարդար չէր այդ կալանավորումը, քանի որ հակասահմանադրական կոչեր է հնչել և իշխանությունը յուրացնելու մասին է խոսքը: Եթե ուզում եք ես քաղաքական մեկնաբանություն անեմ, ապա ինձ համար առնվազն տարօրինակ է որ վերջին տարիներին քաղաքական չեզոքություն դրսևորելով, այն օրակարգը որն այսօր փորձում է առաջ մղել պարոն Կարապետյանը, 4 տարի արդեն հայաստանյան ներքաղաքական դաշտին հուզում է, բայց հենց այսօր այդ մասին սկսեց խոսել, ընդ որում այս ընթացքում որքանով որ ես եմ տեղյակ, ինքը բազմաթիվ անգամ Հայաստան է այցելել և երբևէ նման մտահոգություն չի հնչեցրել, այսօր մեր հայրենակիցը հասկացավ կամ արձանագրեց, որ Հայաստանում խնդիր կա ներքաղաքական:

Ցանկացած ներդրող Հայաստանի Հանրապետությունում եթե ներդրում է կատարում անկախ իր քաղաքական հայացքներից, ծագումից և բնակության հիմնական վայրից և մի քանի երկրների քաղաքացի լինելուց, ես պատրաստակամ եմ ծափ տալու, բայց երբ այդ ներդրումները փորձում են ծառայեցնել քաղաքական ինչ-ինչ նպատակներին, այդ թվում նաև խարխլել սահմանադրական կարգը, քաղաքական արտաքին կողմնորոշումների վրա ներազդեցություն գործելով այսպես ասած ապօրինի միջոցներով, ապա դա ինձ համար ևս դատապարտելի է»,- ասաց Պետրոսյանը:

170