Փաթեթներով թմրամիջոց տեղադրող երիտասարդը ձերբակալվել է

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, հունիսի 22-ին Եղիշե Թադևոսյան փողոցում ապօրինի թմրանյութ պահելու, օգտագործելու և իրացնելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել և բաժին են ներկայացրել 28-ամյա մի երիտասարդի։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է մոխրացած հետքերով կաթուցիչ։
Պարզվել է, որ նա «Տելեգրամ» հավելվածով ձեռք է բերել թմրանյութ և տեղադրել Երևանի տարբեր վայրերում։
Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ երիտասարդի մատնանշած վայրերից հայտնաբերվել են մարիխուանա տեսակի թմրամիջոցի փաթեթներ:
Երիտասարդը ներկայացվել է նախաքննական մարմին։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:
24 Հունիս, 2025 18:58
520
Էլեկտրական կշեռք, մի քանի հարյուր զիպ փականով փաթեթ, մի քանի տասնյակ փաթեթ մարիխուանա․ ձերբակալվածը թմրամիջոց տեղադրող էր
04 Հուլիս, 2025 20:11
Այսօր աշխարհը նշում է Թմրամիջոցների օգտագործման և ապօրինի շրջանառության դեմ պայքարի միջազգային օրը
26 Հունիս, 2025 11:42
Ավարտվել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի իրացմամբ և փողերի լվացմամբ զբաղվող անձի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը
27 Մայիս, 2025 12:01