Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը Միջազգային տրանսպորտային ֆորումի (ITF) հետ համագործակցությամբ նախարարությունում անցկացրել է հատուկ սեմինար, որը նվիրված էր Տրանսպորտի նախարարների եվրոպական կոնֆերանսի (ՏՆԵԿ) բազմակողմ թույլտվությունների համակարգի թվայնացման գործընթացի բարելավմանը։ Այս մասին հայտնում են ՏԿԵՆ-ից։

Սեմինարի ընթացքում ITF-ի ճանապարհային տրանսպորտի խմբի ղեկավար Յուստաս Ռասոմավիչուսի նախագահությամբ ՀՀ ՏԿԵՆ ավտոմոբիլային տրանսպորտի քաղաքականության, լիցենզավորման և թույլտվությունների վարչության պետ Պապին Գալստյանի և վարչության աշխատակիցների մասնակցությամբ քննարկվել են թույլտվությունների պատշաճ օգտագործման, մոնիթորինգի և վերահսկողության ապահովմանը, թույլտվություններ տրամադրող և կիրառող մարմինների միջև համագործակցության բարելավմանը, ITF-ի տեխնիկական աջակցությանը, Հայաստանի կողմից ՏՆԵԿ-ի թույլտվությունների հետ կապված գործընթացների արդյունավետության բարձրացմանը, ինչպես նաև Տրանսպորտի նախարարների եվրոպական կոնֆերանսի քվոտաների համակարգի բարելավմանն ուղղված հարցեր:

Սեմինարի երկրորդ մասին մասնակցում էին նաև փոխադրումներ իրականացնող ընկերությունների ներկայացուցիչները, որի ընթացքում անդրադարձ է կատարվել փոխադրողների կողմից ՏՆԵԿ-ի թույլտվությունների օգտագործման ժամանակ առաջացած խնդիրներին, ներկայացվել են խնդիրների լուծման առաջարկներ, որոնք կքննարկվեն առաջիկա հանդիպումներին։

98