
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Տաշքենդում հանդիպում է ունեցել Ուզբեկստանի Հանրապետության փոխվարչապետ, էկոնոմիկայի և ֆինանսների նախարար Ջամշիդ Կուչկարովի հետ:
Հանդիպման շրջանակներում քննարկվել են Հայաստանի և Ուզբեկստանի միջև երկկողմ հարաբերությունների զարգացման հնարավորությունները և հեռանկարները: Զրուցակիցները քննարկել են նաև տարածաշրջանային զարգացումները: Այս համատեքստում մտքեր են փոխանակվել Հայաստանի կառավարության կողմից ներկայացված «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության շուրջ և ընդգծվել է դրա կարևորությունը տարածաշրջանում հարատև խաղաղության և կայունության հաստատման տեսանկյունից:
Ուզբեկստանի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Տաշքենդում հանդիպում է ունեցել Ուզբեկստանի Հանրապետության փոխվարչապետ Ջամշիդ Խոջաևի հետ:
Զրուցակիցները երկուստեք ընդգծել են երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման համար առկա մեծ ներուժը իրացնելու անհրաժեշտությունը, կարևորել այս ոլորտում բիզնես շրջանակների միջև շփումների և համատեղ ներդրումային ծրագրերի ակտիվացումը: