Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է արել.

Առնվազն վերջին սրիկան է պետք լինել 70-ամյա ձեռնափայտով տարեց տիկնոջը թիրախավորելու համար։ Քաղաքական աղբանոցի դուրսպրծուկների համար չկան կարմիր գծեր, արժեքներ ու սրբություններ։

 Ակնհայտ է՝ որքան մոտենանք 2026-ի ընտրություններին, այնքան շատանալու են ընդդիմության սադրանքները։

 70-ամյա ձեռնափայտով տարեց տիկնոջը, պաշտոնյաների կանանց, մանկահասակ երեխաներին ու տարեց ծնողներին թիրախավորող ընդդիմությունը երբեք էլ սրբություններ չի ունեցել ու չի հարգել։

 Իսկ կարմիր գծեր հատողները միշտ ստանալու են արժանի պատասխանը, հանրային ու իրավական գնահատականը՝ իրենց տերերի նման քաղաքական աղբանոցում հայտնվելով։

328