
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ադրբեջանի խորհրդարանի արտաքին միջամտության և հիբրիդային սպառնալիքների հակազդման հանձնաժողովի նախագահ Ռամիդ Նամազովը հայտարարել է, որ 2025 թվականի փետրվարի 20-ին ադրբեջանական լրատվամիջոցների վրա կիբեռհարձակումը կազմակերպվել էր Ռուսաստանից:
«Հարձակումը բարձր տեխնիկական մակարդակով իրականացրել է APT29 կիբեռլրտեսական խումբը (Cozy Bear, հայտնի է նաև որպես Midnight Blizzard և The Dukes), որը կապված է ռուսական կառույցների հետ։ Սա ցավալի է և հակասում է Ադրբեջանի ու Ռուսաստանի միջև դաշնակցային համագործակցության մասին հռչակագրի դրույթներին, ինչպես նաև երկկողմ հարաբերությունների ոգուն։
Կիբեռհոգեբանական վերլուծության արդյունքների հիման վրա պարզվել է հարձակման հնարավոր պատճառը՝ «Ռուսական տան» գործունեության դադարեցումը և Ադրբեջանում Россия Сегодня (Sputnik) ներկայացուցչության լուծարման քննարկումը։ Անուղղակի քաղաքական դրդապատճառներ ունեցող այս գործընթացների պատճառով է տեղի է ունեցել այս կիբեռմիջամտությունը»,- ասել է ադրբեջանցի օրենսդիրը։