
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Կիբեռհարձակման հետևանքով խափանվել է Բրյուսելի և Բեռլինի օդանավակայանների և Լոնդոնի «Հիթրոու» օդանավակայանի աշխատանքը՝ հայտնել է Reuters գործակալությունը:
Ամերիկյան Collins Aerospace ընկերությունը, որն օդանավակայաններում մի շարք ավիաընկերությունների գրանցման և թռիչքի նստեցման համակարգեր է տրամադրում, բախվել է տեխնիկական խնդրի՝ հայտնել են «Հիթրոու» օդանավակայանից: Օդանավակայանի ղեկավարությունը նախազգուշացրել է ուղևորներին ուշացումների մասին:
Բրյուսելի օդանավակայանում ևս նախազգուշացրել են չվերթների ուշացումների և հնարավոր չեղարկումների մասին: Գրանցումներն այժմ կատարվում են ձեռքով:
Բեռլին-Բրանդենբուրգի վարչակազմն էլ հայտարարել է, որ օդանավակայանն անուղղակիորեն տուժել է Collins Aerospace-ի վրա կիբեռհարձակման հետևանքով: Այնտեղ նախազգուշացրել են գոյացած հերթերի մասին: