Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

70 տարի չհիմնանորոգված «Երևան» բժշկագիտական կենտրոնը հիմնանորոգվում և արդիականացվում է: Այդ մասին ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Առողջության առաջնային պահպանման օղակն ամենակարևոր շերտերից է առողջապահական համակարգում։ Երբ այն լավ է զարգացած, հնարավոր է ժամանակին արձագանքել, կանխել բարդացումները և շատ դեպքերում՝ խուսափել հիվանդության զարգացման հետագա փուլերից։ Սա է պատճառը, որ Երևանի քաղաքապետարանը հետևողականորեն ներդրումներ է անում մեր բուժհաստատությունների զարգացման մեջ։ «Երևան» բժշկական կենտրոնը հիմնանորոգվել ու վերազինվել է 2023-2024թթ․ ընթացքում։ Շենքը, որը կառուցվել էր դեռ 1950-ականներին և երբեք չէր վերանորոգվել, այսօր համապատասխանում է ժամանակակից եվրոպական չափորոշիչներին։ Բարձր ճշգրտության լազերային և նորագույն ախտորոշիչ սարքեր, թարմացված բաժանմունքներ և 2 անգամ ավելի շատ բուժում ստացող երևանցիներ»,- գրել է նա:

Մանրամասները՝ տեսանյութում։

 

210