Մախաչկալայում զինված անձինք սպանել են երեք ոստիկանի․ կան վիրավորներ

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Մախաչկալայում փոխհրաձգության հետևանքով զոհվել է երեք ոստիկան, հայտնում է Դաղստանի ՆԳՆ վարչությունը՝ Araratnews.am-ի փոխանցմամբ։ Գերատեսչությունը պարզաբանել է, որ սրանք նախնական տվյալներ են։
«Այսօր, մոտավորապես ժամը 14:20-ին, Մախաչկալա քաղաքում անհայտ անձինք հարձակվել են Դաղստանի Հանրապետության ՆԳՆ ճանապարհային ոստիկանության ստորաբաժանման վրա: Նախնական տեղեկությունների համաձայն՝ հարձակման հետևանքով զոհվել է երեք ոստիկան», - ասվում է գերատեսչության հայտարարության մեջ:
Shot տելեգրամյան ալիքը նշում է, որ զինյալները ձերբակալվել են հենց ոստիկանության մեքենայի մոտ։ Տուժածների թիվը հասել է յոթի։
05 Մայիս, 2025 16:58
114