Մախաչկալայի օդանավակայանը վերսկսել է աշխատանքը

Մախաչկալայի Ույտաշ օդանավակայանը հոկտեմբերի 30-ին Մոսկվայի ժամանակով ժամը 14:00-ից վերսկսել է թռիչքների ընդունումն ու մեկնումը: Այս մասին հայտնում է օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը։
«Միևնույն ժամանակ Azimut և Red Wings ավիաընկերությունների թռիչքները Թել Ավիվից դեպի Միներալնիե Վոդի և Մախաչկալա ժամանակավորապես կիրականացվեն Ռուսաստանի այլ քաղաքներ»,- պարզաբանել են գերատեսչությունում։
Այսօր ավելի վաղ «Аэрофлот»-ը հայտարարել էր, որ Մոսկվայից և Սանկտ Պետերբուրգից դեպի Մախաչկալա ուղղություն ունեցող չվերթերը կվերահղորդի Գրոզնի, իսկ այնտեղից ավտոբուսներով ուղևորներին կհասցնի Դաղստանի մայրաքաղաք։
30 Հոկտեմբեր, 2023 20:43
804
Ինչ է տեղի ունեցել Դաղստանում և ինչ իրավիճակ է այժմ
30 Հոկտեմբեր, 2023 14:37
«Զվարթնոց» օդանավակայանի խաչմերուկի մոտ երեք մեքենա է բախվել
10 Օգոստոս, 2025 13:23
Ով է «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված երգիչը
09 Օգոստոս, 2025 14:43
Սոչիի օդանավակայանը ժամանակավորապես դադարեցրել է աշխատանքը
03 Օգոստոս, 2025 10:37