
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ, որի ընթացքում առաջնորդները քննարկել են Ուկրաինայում ստեղծված իրավիճակը։
Նրանք նաև կոչ են արել Ռուսաստանին համաձայնվել 30-օրյա հրադադարի, հայտնել է Մեծ Բրիտանիայի կառավարությունը իր կայքում՝ Araratnews.am-ի փոխանցմամբ։
Ինչպես նշել է Մեծ Բրիտանիայի վարչապետը, Ուկրաինան ցուցադրում է խաղաղ երկխոսության պատրաստակամություն և մնում է պատերազմի ավարտով շահագրգռված կողմ։
«Անդրադառնալով Ուկրաինայում ստեղծված իրավիճակին՝ առաջնորդները քննարկել են Ռուսաստանի կողմից 30-օրյա հրադադարի համաձայնության անհրաժեշտությունը՝ իմաստալից խաղաղ բանակցություններ վարելու համար։ Ուկրաինան ապացուցել է, որ պատրաստ է նստել բանակցությունների սեղանի շուրջ և խաղաղության կողմ է», - ասվում է հայտարարության մեջ։