ԱՄՆ-ում պատվաստումները կսկսվեն 24 ժամվա ընթացքում
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կորոնավիրուսի դեմ պատվաստումները կսկսվեն 24 ժամից ոչ ուշ՝ փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:
Սպիտակ տան ղեկավարն ամերիկացիներին հավաստիացրել է, որ Pfizer և Moderna ընկերությունների պատվաստանյութերն անվտանգ են:
«Pfizer և Moderna ընկերությունները հայտարարել են, որ իրենց պատվաստանյութերի արդյունավետությունը 95 տոկոս է: Այդ պատվաստանյութերը շատ անվտանգ են»,- Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
Նախագահի խոսքով՝ փորձարկումների արդյունքում երկու պատվաստանյութերն էլ հաղթահարել են «անվտանգության ոսկե չափանիշը», իսկ ԱՄՆ-ը դարձել է առաջին երկիրը, որը ստեղծել է անվտանգ պատվաստանյութ:
12 Դեկտեմբեր, 2020 14:34
879