https://youtu.be/twFvf0BG0EU

 

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը կորոնավիճակի համեմատաբար հանգիստ պայմաններում պատվաստումներն ակտիվացնելու կոչ է արել՝ նշելով, որ այլ երկրների փորձը ևս ցույց է տալիս՝ խթանիչ դեղաչափ ընդունելուց հետո հիվանդության տարածումը նվազում է:

Ավանեսյանը հորդորել է երրորդ կամ խթանիչ դեղաչափ ստանալ հատկապես 65 տարեկանից բարձր և քրոնիկ հիվանդություն ունեցող քաղաքացիներին:

«Ցավոք սրտի, երբ մեզ մոտ թվերը աճում են, այդ ժամանակ է մարդկանց մոտ կարծես զգոնությունը արթնանում, և պատվաստումների դիմելիությունն աճում է: Նորից եմ կրկնում՝ շատ ավելի կարևոր է նման ժամանակներում, հանգիստ պայմաններում իրականացնել պատվաստումը, որպեսզի արդեն իսկ բավարար ձևավորված իմունիտետ ունենանք, որը մեզ կպաշտպանի թե՛ վարակվելուց և թե՛ հիվանդանալու պարագայում հիվանդությունը հեշտ տանելուց»,- ասել է Անահիտ Ավանեսյանը:

461