Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ռոբերտ Քոչարյանի վարկանիշի մասին խոսելիս միշտ պետք է հիշել, որ Ռոբերտ Քոչարյանը նախագահական բացարձակ իշխանություն ունենալու ժամանակ չի կարողացել երբևիցե իր մրցակիցներին՝ նորեկ մրցակիցներին, քաղաքական դաշտում հաղթել: Դա խաբկանք է, թող իրենք իրենց հույս տան: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ ի պատասխան հարցին, թե որոշ ԶԼՄ-ներ գրում են, որ ՔՊ-ի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարկանիշը  ցածր է, փոխարենը բարձրացել է Ռոբերտ Քոչարյանի վարկանիշը:

«Այո՛, կարող է մեր վարկանիշը, վարչապետի վարկանիշը, իմ վարկանիշը տատանումներ ապրեն: Ընդհանրապես բոլոր գործող իշխանությունների վարկանիշը, որոնք գործ են անում, այլ ոչ թե փորձում են ինչ-որ մեկին հաճոյանալ և պոպուլիզմով զբաղվել, իջնում-բարձրանում է: 

Ես միանշանակ վստահ եմ, որ ՔՊ-ն  հաջորդ ընտրություններին՝ 1 տարի հետո, ՀՀ ժողովրդի հետ խոսելու է և ստանալու է 50+1 ձայներ: Ամենայն հավանականությամբ, միանձնյա կազմելու է իշխանություն և շարունակելու է այն բարեփոխումները, որոնք Հայաստանի Հանրապետությանը պետք են»,- նշեց ԱԺ նախագահը:

204