Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Դատախազությունում վերլուծվել են 2018-2024 թվականների ընթացքում ընթացիկ և ավարտված քրեական վարույթներով, դատարաններում ավարտված քրեական գործերով, պետական և համայնքային շահերի պաշտպանության հայցերով ու հաշտություններով, Զինվորական դատախազության կողմից կիրառված դատախազական ներգործության միջոցներով, իսկ 2023 թվականից նաև ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործիքակազմի կիրառման արդյունքում Հայաստանի Հանրապետությանը և համայնքներին վերադարձված գույքերի և դրամական միջոցների ցուցանիշները:

Այս մասին Ազգային ժողովում իր ելույթի ընթացքում ներկայացնելով Դատախազության 2024 թվականի գործունեության մասին հաղորդումը՝ ասաց Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։

Նրա խոսքով՝ ըստ այդ ցուցանիշների՝ 2018-2024 թվականների ընթացքում Հայաստանի Հանրապետությանը և համայնքներին է վերադարձվել շուրջ 210 միլիարդ 79 միլիոն դրամի (536 միլիոն 216 հազար ԱՄՆ դոլարի) գույք և դրամական միջոց, որից 46%-ը կամ 96 միլիարդ 934 միլիոն դրամի (247 միլիոն 773 հազար ԱՄՆ դոլարի) գույքն ու դրամական միջոցը 2023 և 2024 թվականներին:

«Մասնավորապես 2018 թվականին Հայաստանի Հանրապետությանը և համայնքներին է վերադարձվել շուրջ 39 միլիարդ 571 միլիոն դրամ: 2019 թվականին Հայաստանի Հանրապետությանը և համայնքներին է վերադարձվել շուրջ 10 միլիարդ 327 միլիոն դրամ: 2020 թվականին Հայաստանի Հանրապետությանը և համայնքներին է վերադարձվել շուրջ 12 միլիարդ 256 միլիոն դրամ: 2021 թվականին Հայաստանի Հանրապետությանը և համայնքներին է վերադարձվել շուրջ 15 միլիարդ 467 միլիոն դրամ։

2022 թվականին Հայաստանի Հանրապետությանը և համայնքներին է վերադարձվել շուրջ 35 միլիարդ 522 միլիոն դրամ: 2023 թվականին Հայաստանի Հանրապետությանը և համայնքներին է վերադարձվել շուրջ 44 միլիարդ 298 միլիոն դրամի գույք և դրամական միջոց: 2024 թվականին Հայաստանի Հանրապետությանը և համայնքներին է վերադարձվել շուրջ 52 միլիարդ 636 միլիոն դրամի գույք և դրամական միջոց»,- մանրամասնեց Վարդապետյանը։

Ըստ Գլխավոր դատախազի՝ 2024 թվականին նախաքննական մարմինների կողմից քննված քրեական վարույթներով արգելանք է դրվել 2 միլիարդ 658 միլիոն 771 հազար դրամ արժողությամբ գույքի և դրամական միջոցների վրա:

Մանրամասները՝ տեսանյութում

139