Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Այսօր՝ մայիսի 8-ին, Քրեակատարողական ծառայության պետի տեղակալ, արդարադատության փոխգնդապետ Վահե Նանուշյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում Միջազգային բանտային բարեփոխումների կազմակերպության PRI տարածաշրջանային տնօրեն Ծիրա Ճանթուրիայի և «Սոցիալական արդարություն» ՀԿ նախագահ Գայանե Հովակիմյանի հետ։ Մասնակցել են նաև Արդարադատության նախարարության և Ծառայության կենտրոնական մարմնի ներկայացուցիչներ։

Աշխատանքային հանդիպման նպատակն էր Արդարադատության նախարարության և Քրեակատարողական ծառայության դիտարկմանը ներկայացնել քրեակատարողական հիմնարկներ այցելող անձանց՝ հատկապես կանանց և երեխաներին խուզարկության ենթարկելու ուղեցույց, որը ներառում է ոլորտի ամենաարդիականացված միջազգային չափանիշները, ինչպես նաև տարբեր երկրների լավագույն փորձի ուսումնասիրությունները։ Ուղեցույցի հիմքում ընկած է քրեակատարողական հիմնարկներում անվտանգության ապահովման և միևնույն ժամանակ անձի արժանապատվության հավասարաչափության սկզբունքը։

Հանդիպմանը քննարկվել են նաև Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում խուզարկությունների անցկացման առանձնահատկությունները, գործընթացի բարելավման ուղղությամբ իրականացված աշխատանքները։ Վահե Նանուշյանն իր խոսքում կարևորել է սերտ համագործակցությունը PRI-ի հետ միջազգային լավագույն փորձի փոխանակման, ոլորտում բարեփոխումների իրագործման համատեքստում։

80