
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը մայիսի 18-ին Թեհրանում հարց ու պատասխանի ձևաչափով մասնակցել է «Թեհրանի երկխոսություն ֆորում 2025»-ին:
Այս մասին Գրիգորյանը հայտնել է «Ֆեյսբուք»-ի իր էջում՝ նշելով.
«Հարց ու պատասխանի ընթացքում խոսել եմ ՀՀ արտաքին և անվտանգային քաղաքականության բազմազանեցման մասին և ընդգծել, որ ՀՀ-ն զարգացնում է իր հարաբերությունները բոլոր պետությունների հետ՝ չբացառելով որևէ մի երկիր: Խոսել եմ նաև ՀՀ-ԻԻՀ զարգացող հարաբերությունների և առկա հնարավորությունների մասին:
Անդրադարձել եմ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումներին և ընդգծել պայմանագրի ստորագրման կարևորությունը տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու տեսանկյունից»: