Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենը, շագանակագեղձի քաղցկեղի ագրեսիվ ձևի ախտորոշման մասին լուրը տարածվելուց հետո, հայտարարել է, որ «քաղցկեղը բոլորիս է վերաբերում»։

Սա 82-ամյա քաղաքական գործչի առաջին մեկնաբանությունն է այս թեմայով։

«Ինչպես ձեզանից շատերը, ես և Ջիլը սովորել ենք, որ մենք ամենաուժեղն ենք ամենադժվար տեղերում: Շնորհակալություն մեզ սիրով և աջակցությամբ ոգևորելու համար»,- լուսանկարին կից գրել է նա:

«Նյու Յորք Թայմս»-ը հայտնել է, որ Բայդենին քաղցկեղ է ախտորոշվել՝ հղում անելով նախկին նախագահի մամուլի քարտուղարին։ Թերթի տվյալներով՝ ախտորոշումը կատարվել է մայիսի 16-ին, այն բանից հետո, երբ բժիշկները Բայդենին զննել են միզուղիների հետ կապված խնդիրների համար և նրա շագանակագեղձի վրա հայտնաբերել «փոքրիկ հանգույց», որը պահանջում էր «լրացուցիչ հետազոտություն»։ 

240