
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Սպիտակ տան աշխատակիցների կողմից autopen-ի՝ ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի ստորագրությունը կրկնօրինակելու սարքի օգտագործման շուրջ սկանդալը դարձել է ամերիկյան քաղաքականության ամենաաղմկոտներից մեկը։ Այս կարծիքն է հայտնել Վաշինգտոնի վարչակազմի ղեկավար Դոնալդ Թրամփը։
«Չհաշված 2020 թվականի կեղծված նախագահական ընտրություններին, autopen-ի՝ ավտոմատ գրիչը (ստորագրություն վերարտադրող ավտոմատ սարք) ամերիկյան պատմության ամենամեծ քաղաքական սկանդալն է»,- գրել է Թրամփը Truth Social-ում` Araratnews.am-ի փոխանցմամբ։
Թրամփն ավելի վաղ հայտարարել էր, որ Բայդենի կողմից մոտավորապես 2.5 հազար մարդու, այդ թվում՝ իր հարազատներին ներում շնորհելու մասին հրամանագրերը իրավական ուժ չունեն, քանի որ դրանք ստորագրվել են autopen-ով՝ առանց նախկին նախագահի իմացության։