Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Իրանի իշխանությունները ցանկանում են ԱՄՆ-ի հետ համաձայնության գալ հակամարտության կարգավորման շուրջ, սակայն դրա ավարտի ժամկետները դեռևս հայտնի չեն։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Ես կցանկանայի հենց այդպես վարվել՝ հակամարտությունը կարգավորել դիվանագիտական ճանապարհով։ Կարող եմ ասել, որ Իրանը ցանկանում է գործարք կնքել։ Եվ մենք կտեսնենք՝ դա տեղի կունենա, թե ոչ», - C-SPAN հեռուստաալիքին տված հարցազրույցում նշել է ԱՄՆ նախագահը։
Հարցին, թե երբ կավարտվի հակամարտությունը, Թրամփը պատասխանել է, որ դա կախված է հանգամանքներից։
«Մենք կարող ենք արագ վերջ դնել դրան կամ դա անել կարճ ժամանակահատվածում, բայց ոչ երկար ժամանակ անց», - ասել է նա։
«Եվ հիմա հարցն այն է, թե արդյոք կկարողանա՞մ դա արագ անել», - հավելել է Թրամփը։