Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ կառավարությունը հաստատեց «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 27-ի N 2060-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը ներկայացրեց համայնքային ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերը 713 մլն 909 հազար դրամով համաֆինանսավորելու վերաբերյալ որոշման նախագիծը: Նախագծով առաջարկվում է համաֆինանսավորել 15 համայնքների 33 սուբվենցիոն ծրագրեր:

Ըստ մարզերի բաշխվածությունն հետևյալն է.

  • Արարատի մարզում ունենք 5 ծրագիր՝ շուրջ 85 մլն դրամ համաֆինանսավորմանբ.
  • Արմավիրի մարզում՝ 7 ծրագիր՝ 101 մլն դրամի ֆինանասավորմամբ.
  • Գեղարքունիքի մարզի 11 ծրագիր՝ 16 մլն դրամ համաֆինանսավորմամբ.
  • Լոռու մարզում՝ 2 ծրագիր՝ շուրջ 232 մլն դրամ.
  • Շիրակի մարզի 2 ծրագիր՝ 16 մլն դրամ.
  • Տավուշի մարզի 6 ծրագիր՝ 261 մլն դրամ:

«Միաժամանակ ցանկանում եմ նշել, որ սույն որոշման հաստատմամբ կունենանք ՀՀ 2025 թվականի պետբյուջեից 5 մլրդ 46 մլն դրամի համաֆինանսավորված սուբվենցիոն ծրագրեր»,- հավելեց փոխնախարարը:

85