
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Հայազգի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը մեկ քայլ ավելի է մոտեցել հոր հետքերով գնալուն և իրավաբան դառնալուն։
Չորեքշաբթի օրը նրա ներկայացուցիչը հաստատել է, որ Քիմը ավարտել է իրավաբանի ուսումը և այժմ իրավունք ունի քննություններ հանձնել Կալիֆոռնիայի փաստաբանների կոլեգիային:
Ռեալիթի աստղը Instagram-ում «story» է հրապարակել Beverly Hills հյուրանոցում փոքրիկ մասնավոր արարողությունից, որտեղ նա ժպտում է՝ ավարտական գլխարկը գլխին:
Քարդաշյանը կարող է դառնալ լիցենզավորված փաստաբան, եթե հանձնի բարդ պետական փաստաբանական քննությունը: Փաստաբան Ջեսսիկա Ջեքսոնն ասել է, որ Քարդաշյանն այդ ծրագրի վրա ծախսել է շաբաթական 18 ժամ, տարեկան 48 շաբաթ՝ վեց տարի անընդմեջ։
Նշենք, որ Քիմի հանգուցյալ հայրը՝ Ռոբերտ Քարդաշյանը, ևս փաստաբան էր։