Սերբիայի մայրաքաղաքում ընթացող հունահռոմեական ոճի ըմբաշամարտի աշխարհի անհատական գավաթի խաղարկությունում հայտնի դարձան չեմպիոններն ու մրցանակակիրները հինգ քաշային կարգերում։ Ամենամեծ ձեռքբերումը պատկանում է Մալխաս Ամոյանին, որը մրցաշարի արծաթե մեդալակիր դարձավ։

 

Աշխարհի անհատական գավաթի խաղարկության 72 կգ քաշային կարգում Մալխաս Ամոյանը եզրափակիչում հավասար գոտեմարտում զիջեց հունգարացի Բիլինտ Կորպաշիին։

 

Ամոյանը շատ լավ սկսեց գոտեմարտը, ակտիվ էր, վաստակեց մեկ միավոր, գցում կատարելու շատ լավ հնարավորություն ուներ, պոկել էր մրցակցին գորգից, բայց չօգտագործեց։ Երկրորդ մրցափուլում Բալինշը հավասարեցրեց հաշիվը։ Ու քանի որ գոտեմարտում վերջին միավորը վաստակել էր հունգարացին, 1։1 հաշվի պարագայում հաղթանակը շնորհվեց Բիլինտ Կորպաշիին

67 կգ քաշային կարգում Սլավիկ Գալստյանը մրցումները սկսեց 1/8 եզրափակիչից, որտեղ 7։0 հաշվով առավելության հասավ չիլիացի Քրիստոբալ Նունյեսի նկատմամբ։ Քառորդ եզրափակիչում մրցավարական սխալների պատճառով Գալստյանը 4։7 հաշվով պարտվեց ադրբեջանցի Իսլամբեկ Դադովին, ու քանի որ վերջինս հասավ եզրափակիչ, հայ ըմբիշը հնարավորություն ստացավ մասնակցելու սփոփիչ գոտեմարտի։ Այստեղ էլ 9։0 հաշվով հաղթելով պերուացի Նիլտոն Գարսիային, հայ ըմբիշը իրավունք վաստակեց գոտեմարտելու բրոնզե մեդալի համար։

Ուկրաինացի Արթուր Պոլիտաևի հետ բրոնզե մեդալի համար գոտեմարտում մեր ըմբիշը պարտվում էր 0։4 հաշվով, բայց նախ հավասարեցրեց հաշիվը, հետո էլ մաքուր հաղթանակ տարավ մրցակցի նկատմամբ՝ արժանանալով բրոնզե մեդալի։

Վաղը մրցաշարում հայտնի կդառնան չեմպիոններն ու մրցանակակիրները ևս հինգ քաշային կարգերում։

 

Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը 97կգ քաշային կարգուն իրավունք է ստացել մասնակցելու սփոփիչ գոտեմարտերի։ Բրոնզե մեդալի համար իրանցի Մոհամադհադի Սարավիիի հետ գոտեմարտելու համար հայ ըմբիշին նախ հարկավոր է հաղթանակի հասնել բուլղարացի Կիրիլ Միլենով Միլովի նկատմամբ։

130 կգ քաշային կարգում էլ Դավիթ Օվասապյանը երկու հաղթանակ տոնելուց հետո՝ համապատասխանաբար սերբ Բոբան Ժիվանովիչի և չիլիացի Յասմանի Ֆերնանդեսի նկատմամբ, կիսաեզրափակիչում պարտվեց ռուս Սերգեյ Սեմյոնովին։ Բրոնզե մեդալի համար գոտեմարտում Օվասապյանը մրցելու է ուկրաինացի Միկոլա Կուչմիի հետ։


Նյութն ամբողջությամբ սկզբնաղբյուր կայքում:

111