Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Եթե ​​Վաշինգտոնի և Թեհրանի միջև միջուկային բանակցությունները ձախողվեն, Միացյալ Նահանգները պետք է գտնի պլան «Բ»-ն, մինչ Իրանը կշարունակի իր ճանապարհը․ հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։

Երկու օր առաջ Օմանի արտգործնախարարը X սոցիալական ցանցում հայտարարել է, որ մայիսի 23-ին Հռոմում տեղի կունենա ԱՄՆ-Իրան բանակցությունների հինգերորդ փուլը։ Ավելի ուշ Իրանի արտգործնախարարության խոսնակ Իսմայիլ Բաղային հաստատել է հանրապետության մասնակցությունը բանակցությունների փուլին։

«Նրանք (ԱՄՆ) պետք է գտնեն պլան «Բ»-ն (բանակցությունների ձախողման դեպքում), մինչդեռ մենք կշարունակենք հետևել մեր ծրագրին»,- նախարարի խոսքերը մեջբերել է SNN-ը։

209