

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ես կարծում եմ, որ այս օրենքը տեղին է, և մենք պետք է խստացնենք, բայց ես դեմ եմ այն տրամաբանությանը, որը խափանման միջոցի մասով հնարավորություն է տալիս քննիչին կալանքը օգտագործել։ Այս մասին այսօր՝ մայիսի 27-ին, ԱԺ ութերորդ գումարման իններորդ նստաշրջանի հերթական նիստի ժամանակ ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
«Ես դիմում եմ մեր քննչական մարմնին, բոլոր իրավապահ մարմիններին և ուզում եմ տեղյակ պահել, որ անձամբ զբաղվելու եմ և հետևելու եմ այն փորձին, որ մարդուն ուղղակի բռնեն, տանեն, նստացնեն, մինչև ինքը ինչ-որ մի բան, ինչ-որ մի տեղից գրի, պատմի և ասի։ Նման ձևով կարա մեր աշխատակազմի կեսը աշխատի իրավաբան ու իրավապահ մարմին։ Նման ձևով չեն աշխատում։ Այդ պրակտիկան՝ մարդուն տանել, գցել բանտ, որ ինչ-որ ձևով ինչ-որ բան կորզեն նրանից, որ կառուցեն քրեական գործ, արատավոր գործառույթ է։ Դա պետք է վերացվի, և կոչ եմ անում մեր դատավորներին, որ նման գործերով չբավարարեն միջնորդությունները՝ անկախ, թե ում է դա վերաբերում», - ասաց ԱԺ նախագահը։