

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Հիմա մենք դիվանագիտական խողովակով խորհրդակցություն ենք իրականացնում Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը ստորագրելու համար։ Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը:
«Խաղաղության պայմանագրի տեքստը վերջնականացված է և միայն անհրաժեշտություն է մնացել, որ ստորագրվի պայմանագիրը: Հիմա մենք դիվանագիտական խողովակով խորհրդակցություն ենք իրականացնում Ադրբեջանի հետ՝ խաղաղության պայմանագիրը ստորագրելու համար: Մենք շարունակում ենք աշխատել, որ խաղաղության պայմանագիրը ստորագրենք»,- ասաց նա:
Իսկ թե ինչն է պատճառը, որ չի ստորագրվում, նա ասաց.
«Գիտեք, որ իրենք հրապարակային ներկայացնում են իրենց մոտեցումները, մենք էլ ունենք մեր մոտեցումներն այդ հարցերի շուրջ: Պարբերաբար խոսում ենք դրանց մասին, մենք պատրաստակամություն ենք հայտնել խաղաղության պայմանագրի ստորագրման միևնույն օրը ստորագրենք Մինսկի խմբի լուծարման դիմումը, ինչպես նաև Սահմանադրության մասով էլ գիտեք ՀՀ դիրքորոշումը»,- ասաց նա:
Մանրամասները՝ տեսանյութում