Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

 ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Այսօր աչքովս ընկավ, որ մի շարք ընդդիմադիր գործիչներ ասում են մոտավորապես հետևյալը.

«Ինչքան էլ սուրբ ուխտեր խախտած լինեն ու քանի երեխա էլ ունեցած լինեն կուսակրոն հոգևորականները, մենք եկեղեցու կողքին ենք, որովհետև իշխանությունները վատն են»

Սիրելիներս, ես իհարկե դեմ չեմ`որ ուխտազանցի կողքին ուզում եք` եղեք, բայց, Աստծու սիրուն, մի ասեք, որ եկեղեցու կողքին եք:

Դուք եկեղեցու կողքին չեք, դուք ձեր ընդդիմադիր սրբազան գործընկերների` ձեր քաղաքական պարտնյորների կողքին եք: Սուրբ եկեղեցին մի դարձրեք ձեզ վահան, պետք չի:

Եկեղեցական կանոնը հստակ է` բարձրագույն եկեղեցական ղեկավարությունը պիտի լինի կուսակրոն` հետևաբար անհնար է

լինել կուսակրոնության ուխտը խախտողի կողքին ու միաժամանակ ասել, որ եկեղեցու կողքին ես:

Նույն կերպ, օրինակ, անհնար է ասել «Նախագահը կեղծել է ընտրությունները, բայց ես իր կողքին եմ, որովհետև այսպես ու այնպես»:

Չնայած` ի՞նչ եմ խոսում` դուք դա էլ եք արել»։

473