Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը ֆեյսբուքի իր էջում գրում է.

Մայիսի 30–ին Գերաշնորհ Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը ուղիղ եթերում հայտարարել է, որ տարբեր «աշխարհաքաղաքական ուժային կենտրոններ» իրեն ասել են հետևյալը․

«Ձեր երկիրը ցանկանում են դարձնել տարածք, որտեղ կիլոմետրաժը կարևորություն չի ունենա, որտեղ կլինեն ԼԳԲՏ–ների բուծման վայրեր, որտեղ կլինեն ընտանիքի նոր մոդելի կիրարկման վայր, որտեղ սահմանները կարևոր չեն, ազգային արժեքներ և այլն, սրանք մոռացեք ամբողջությամբ, որը կլինի թմրանյութերի տարանցիկ միջանցք կամ կիրառման վայր, որը կլինի փողերի լվացման տարանցիկ միջանցք կամ վայր․․․․ եթե դուք այս (իշխանության) փոփոխությունը չբերեք ձեր երկրում»

Այսինքն ստացվում է հետևյալը․ օտարերկրյա ուժային կենտրոնները կապ են հաստատել ՀԱԵ արքեպիսկոպոսի հետ, նկարագրել են Հայաստանը «սոդոմ գոմորի» վերածելու սցենար և նրան հորդորել են այս հիմքով իշխանափոխություն իրականացնել Հայաստանում։

Եթե Գերաշնորհ Տերը ճիշտ է ասում, ապա ես չեմ կարող նրա առաջնորդած «Սրբազան շարժումը» անվանել որևէ այլ կերպ, քան Հայաստանում օտարերկրյա ուժերի կողմից իրականացված հեղաժրջման փորձ, Գերաշնոր Տիրոջն էլ չեմ կարող անվանել որևէ այլ կերպ, քան օտարերկրյա ուժային կենտրոնների ազեցության գործակալ։

Հույս ունեմ, որ Գերագույն հոգևոր խորհուրդը և Բագրատ սրբազանի անմիջական ղեկավար Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ–ն կպարզաբանեն այս հարցը ևս։

Չգիտեմ՝ եկեղեցու հետ կապված հարցերում որ հարցերն են մեր գործը, որոնք ՝ ոչ, բայց այս մեկը հաստատ իմ գործն է ու մեր գործն է։

961