Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ռուսաստանի փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն վստահ է, որ Բալթիկ ծովում ՆԱՏՕ-ի զորավարժությունները դաշինքի նախապատրաստությունն են Ռուսաստանի հետ հնարավոր ռազմական բախման համար: Այս մասին, Araratnews.am-ի փոխանցմամբ, մեջբերում են ռուսական լրատվականները։

Գրուշկոյի խոսքով՝ դաշինքի կողմից անցկացվող «Baltops 2025» զորավարժությունները ցույց են տալիս, որ ՆԱՏՕ-ն պատրաստվում է Ռուսաստանի հետ ռազմական բախումների: Փոխնախարարը նշել է, որ զորավարժությունների հայեցակարգը, դրանց ուղղվածությունը, ինչպես նաև ներգրավված ուժերն ու միջոցներն ուղղված են «համեմատելի թշնամու դեմ պայքարին»:

«Այսինքն՝ սա Ռուսաստանն է»,- ընդգծել է դիվանագետը:

Նա հավելել է, որ դաշինքը մտադիր է «գերազանցության հասնել բոլոր գործառնական միջավայրերում՝ ցամաքում, ջրում, օդում»: Գրուշկոն հայտարարել է, որ Բալթիկ ծովում ՆԱՏՕ-ի զորավարժությունները «չափազանց սադրիչ» են:

112