Քննարկվել են Մադրիդի ինքնավար համայնքի հետ համագործակցության հնարավոր ուղղությունները. Երևանի քաղաքապետը Իսպանիայում է

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Իսպանիայի մայրաքաղաքում գտնվող Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է Մադրիդի ինքնավար համայնքի նախագահ Իսաբել Դիաս Այուսոյի հետ:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Մադրիդի ինքնավար համայնքի հետ համագործակցության հնարավոր ուղղությունները՝ նախանշելով փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտները: Հատկապես կարևորվել է Մադրիդի հաջողված փորձն օդի որակի բարելավման ոլորտում, և ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ Երևանի համար նույնպես ուսումնասիրել ու կիրառել այդ արդյունավետ լուծումները:
04 Հունիս, 2025 12:06
89