
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքական խորհրդականները պատրաստվում են միլիարդատեր Իլոն Մասկի հետ հնարավոր «երկարատև պատերազմի»՝ նրանց հրապարակային «բաժանումից» հետո:
Araratnews.am-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The New York Times-ը՝ հղում անելով ամերիկացի առաջնորդին մոտ կանգնած աղբյուրին։
Նրա խոսքով՝ Թրամփի թիմը քննարկում է բաց բախման սցենար, որի դեպքում քաղաքականության ու տեխնոլոգիական ոլորտի և՛ Թրամփի, և՛ Մասկի դաշնակիցները ստիպված կլինեն «կողմեր ընտրել»։
Հրապարակման համաձայն՝ նախագահի և SpaceX-ի սեփականատիրոջ միջև հեռացումը ցնցում է առաջացրել Մասկի շրջապատում. նրա կողմնակիցների ու գործընկերների շրջանում անվստահություն է առաջացել Սպիտակ տան ղեկավարի մասին նրա կոշտ հայտարարությունների նկատմամբ։