Նախորդ տարի Հայաստանի քաղաքացիություն է շնորհվել 20 հազար 770 անձի

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ՀՀ նախագահի հրամանագրերով՝ 2024 թվականին քաղաքացիություն է շնորհվել 20 հազար 770 անձի:
Այս մասին ասաց ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Խաչատուր Պողոսյանն ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2024 թ պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության ներկայացմանը:
«Կառավարության լիազոր մարմինների առաջարկությունների հիման վրա՝ 2024–ին ՀՀ նախագահի կողմից ընդունվել են ՀՀ քաղաքացիության վերաբերյալ 185 հրամանագրեր: Արդյունքում, Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն շնորհվել է 20 հազար 770 անձի»,–ասաց Պողոսյանը:
Նախագահի հրամանագրերով՝ 3746 անձի քաղաքացիությունը դադարեցվել է:
06 Հունիս, 2025 13:41
168