
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Հուլիսի 23-ին՝ ժամը 22։00-ի սահմաններում, Ջրաշենի Ամառանոցներ փողոցի տներից մեկում շունը հարձակվել էր քաղաքացիների վրա, վնասել նրանց: 2 չափահաս և 1 անչափահաս քաղաքացի տեղափոխվել էր հիվանդանոց:
«Կենդանիների Խնամքի Կենտրոն» ՀՈԱԿ-ը տեղեկացնում է, որ պիտբուլ ցեղատեսակի շունն իրենց մոտ է, խնդրում են տերը կապ հաստատի կենտրոնի հետ:
«Երեկ կեսգիշերին ԱԻՆ աշխատակիցների կողմից «Կենդանիների Խնամքի Կենտրոն» ՀՈԱԿ է տեղափոխվել մեկ պիտբուլ ցեղատեսակի շուն:
Կենդանին ենթադրաբար փախել է տնից կամ բաց է թողնվել տիրոջ կողմից, որի հետևանքով վնասել է քաղաքացիների, որոնք նույն օրը անհրաժեշտ բժշկական օգնություն են ստացել Էրեբունի բժշկական կենտրոնում (մշակվել են քերծվածքները, ստացել պատվաստումները):
Կենդանին այս պահին գտնվում է մեր հսկողության տակ և եթե կենդանու տերը իրոք բաց չի թողել շանը այլ ուղղակի կորցրել է խնդրում ենք կապ հաստատել մեզ հետ:
Հարգելի բնակիչներ, ևս մեկ անգամ հորդորում ենք շներ պահելիս հաշվի առնել տեսակին բնորոշ առանձնահատկությունները: Հիշե’ք, որ կենդանիների հետ սխալ վարքը, ոչ
ճիշտ պահման պայմանները կարող են վտանգավոր լինել հենց ձեզ համար:
Եղե’ք պատասխանատու ձեր կենդանիների և շրջապատի նկատմամբ»,- ասված է հաղորդագրության մեջ: