Եթե տանը հրդեհ է բռնկվել. օգտակար խորհուրդներ քաղաքացիներին


Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Տանը բռնկված հրդեհների հիմնական պատճառներն են՝
- Էլեկտրալարերից կարճ միացումները
- Միացված էլեկտրական սարքերն ու գազօջախներն առանց հսկողության թողնելը
- Չհանգցրած ծխախոտի մնացորդը
Եթե տանը հրդեհ է բռնկվել`
- Հնարավորության դեպքում մարե՛ք բոցավառումը
- Անջատե՛ք գազը
- Անջատե՛ք էլեկտրական ապահովիչներից հոսանքը
Ստեղծե՛ք հրդեհից խուսափելու անհատական ծրագիր.
- Պլանավորե՛ք սենյակներից դուրս գալու ելքերը
- Խուճապի մի՛ մատնվեք
- Դուրս եկե՛ք վտանգավոր տարածքից
- Զանգահարե՛ք համապատասխան ծառայություններ
Եթե ձեր հագուստը բռնկվել է, խորհուրդ է տրվում կատարել հետևյալ վարժությունը․
«Կանգնի՛ր, պառկի՛ր, պտտվի՛ր» գործողությունները՝ մինչև կրակի մարվելը:
Սա ենթադրում է անհապաղ կանգ առնել, պառկել գետնին, առաջ ու ետ պտտվել՝ կրակը մարելու համար։
Հիշե՛ք փրկության հեռախոսահամարը:
Հետևե՛ք խորհուրդներին և եղե՛ք պաշտպանված:
09 Հունիս, 2025 20:35
153