Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հունիսի 6-ին` ժամը 14:50-ին, Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած անհայտ քաղաքացին հայտնել է, որ 44-օրյա պատերազմից բերած զենք-զինամթերքը թողնում է Արտաշատ քաղաքի կամրջի մոտ։

Համայնքային ոստիկանության Արտաշատի բաժնից մեկնել է օպերատիվ խումբ։

Հայտնաբերվել է չորս հրացան, մեկ ատրճանակ, մեկ նռնակ` պայթուցիչով և տարբեր տրամաչափի 134 փամփուշտ։

Ոստիկանությունից կրկին հորդորում են՝ ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից ազատվելու համար։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

215