ՀՀ ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողներն ապօրինի թմրանյութ պահելու, իրացնելու և օգտագործելու վերաբերյալ օպերատիվ տեղեկությունն իրացնելով՝ Հրազդանի կիրճում մարտի 22-ի ժամը 11։00-ին բերման են ենթարկել մայրաքաղաքի 19-ամյա մի բնակչի:

«Ոստիկանության Մաշտոցի բաժնում երիտասարդի անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց ընդհանուր մոտ 28 գրամ քաշով 23 փաթեթ` մարիխուանայի նմանվող զանգվածով։ Հայտնաբերվեց նաև նմանատիպ զանգվածով թղթե երկու փաթեթ:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: Նշանակվել են փորձաքննություններ, 19-ամյա երիտասարդը ձերբակալվել է: Հանգամանքները պարզվում են»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

991