«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ոստիկանությունը մայիսի 24-ին ահազանգ է ստացվել, որ կտրած-ծակած վերքերով բուժօգնության է տեղափոխվել 21-ամյա մի երիտասարդ։

Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից, հաղորդումը փոխանցվել է ոստիկանության Նաիրիի բաժին, ինչից հետո Նոր Հաճնի բաժանմունքի ծառայողները շտապել էին պարզելու կատարվածի հանգամանքները։

«Պարզվել էր, որ Նոր Հաճնում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն էր եղել։ Միջադեպի ընթացքում տուժածին դանակահարել էր 32-ամյա մի երևանցի։ Նաիրիի բաժնի և «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումներով 32-ամյա տղամարդը հայտնաբերվել ու ձերբակալվել է։ Նա ներկայացվել է տարածքային քննչական բաժին։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

796