Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Երեք բուժառու հիմա գտնվում է Երևանի ԲԿ-ներում. մեկը վիրահատվել է, երկուսը պոլիտրավմաներով կոնսերվատիվ բուժման ընթացքում են, հետազոտությունների, և մնացած բուժառուները գտնվում են Ճամբարակի ԲԿ-ում, ստանում են համապատասխան բուժօգնություն: Ճամբարակում գտնվող հիվանդների վիճակը միջին ծանրության է: Այդ մասին լրագրողներին ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

«Ըստ էության մեր բժիշկները՝ Երևանի և այնտեղի, անընդհատ կապի մեջ են, և գնահատման արդյունքում կտեսնենք՝ հավելյալ տեղափոխումներ կունենանք, թե՞ կկազմակերպվի բուժօգնությունը հենց տեղում»,- ասաց նախարարը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ  Ճամբարակ քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցի շենքերից մեկի բնակարաններից մեկում պայթյունի հետևանքով հրդեհ է բռնկվել։ 

351