Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

News18-ը հաղորդում է, որ Հնդկաստանի արևմուտքում Boeing 787 Dreamliner-ի վթարի հետևանքով զոհերի թիվը աճել է՝ հասնելով 133 մարդու։

Լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն՝ ինքնաթիռի հանրակացարանի շենքին բախվելուց հետո բժշկական քոլեջի առնվազն 20 ուսանող կարող է զոհվել։

Times Now-ն հաղորդել էր, որ վթարի հետևանքով զոհվել է առնվազն 110 մարդ։

Հնդկաստանի առողջապահության նախարար Մանսուխ Մանդավիան հայտարարել է, որ Air India-ի ինքնաթիռի վթարի հետևանքով կան բազմաթիվ զոհեր։

Reuters-ի փոխանցմամբ՝ ինքնաթիռում եղել է 169 Հնդկաստանի քաղաքացի և 61 օտարերկրյա քաղաքացի։ Նշվում է, որ ինքնաթիռում եղել է 53 բրիտանացի, մեկ կանադացի և յոթ պորտուգալացի։ Բացի այդ, հայտնի է, որ ինքնաթիռում եղել է 217 մեծահասակ և 11 երեխա։

206