ԱՄԷ-ն դատապարտում է Իսրայելի հարձակումն Իրանի վրա

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ԱՄԷ-ն դատապարտել է Իսրայելի հարձակումը Իրանի վրա և կոչ է արել հակամարտության կողմերին զսպվածություն ցուցաբերել՝ հետագա սրումը կանխելու համար:
«Արաբական Միացյալ Էմիրությունները ամենախիստ կերպով դատապարտում է Իսրայելի ռազմական հարձակումը Իրանի Իսլամական Հանրապետության վրա՝ խորը մտահոգություն հայտնելով շարունակվող սրման և տարածաշրջանում անվտանգության ու կայունության վրա դրա հետևանքների վերաբերյալ։ Արտաքին գործերի նախարարությունն ընդգծում է առավելագույն զսպվածության դրսևորման կարևորությունը՝ հակամարտության խորացման ռիսկերից խուսափելու համար», – ասվում է ԱՄԷ արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։
13 Հունիս, 2025 11:12
130