Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Խորհրդարանական ընդդիմությունը, որը օրակարգի բացակայության խնդիր ունի, պարբերաբար այդ բացը փորձում է լրացնել իշխանության հասցեին ուղղված կեղծ ու անհիմն մեղադրանքներով, թեզերով և խոսույթով, ինչը փաթեթավորում է «հայրենասիրություն, ազգապահպանություն, փրկություն» բառերով: 

Տևական ժամանակ է՝ ընդդիմադիր շրջանակները թմբկահարում են «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցները յուրացնելու մասին, այն պարագայում, երբ դեռևս 2022 թվականին նույն ընդդիմության նախաձեռնությամբ ստեղծվել էր Համահայկական հիմնադրամի կողմից հավաքված և ՀՀ պետական բյուջե փոխանցված միջոցների օգտագործումն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով, որը ղեկավարում էր «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը:

Այս մասին Կառավարության վերջին նիստի ժամանակ խոսեց նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը և հորդորեց հանձնաժողովի նախագահին պատասխան տալ՝ ինչ եզրակացություն ունեն։ 

«Հայկական ժամանակ»-ը հարցի առնչությամբ կապ է հաստատել Արծվիկ Մինասյանի հետ՝ հետաքրքրվելով, թե ինչ արդյունք ունի հանձնաժողովը:

Մինասյանը, լսելով հարցը, մեղադրանքների սլաքը, ինչպես սպասելի էր, ուղղեց իշխանության կողմը՝ հայտարարելով, թե Կառավարությունն ամեն ջանք գործադրել է, որպեսզի Հանձնաժողովի աշխատանքները խոչընդոտվեն: Ճշտող հարցին՝ ինչպես է խոչընդոտել, կարո՞ղ է օրինակներ բերել, վերջինս ասաց, որ չի տրամադրվել պատշաճ տեղեկատվություն:

 

 

371