Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հունիսի 14-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում և շնորհիվ բժիշկների և փրկարարների՝ քաղաքացու կյանքը հաջողվել է փրկել, հայտնում է Shamshyan.com-ը։ 

Ժամը 15:30-ի սահմաններում ահազանգ է ստացվել, որ Աբովյան քաղաքի «Սիրիուս» գործարանի տարածքում գործող արհեստանոցներից մեկի հաստոցի սռնիներում աշխատակցի ոտքն արգելափակվել է և նա չի կարողանում տեղաշարժվել: 

Մինչ փրկարարների և շտապօգնության ժամանումը՝ քաղաքացուն օգնություն են ցուցաբերել նշված գորածարանի աշխատակիցները, ապա ժամանած բժիշկները նախ տեղում օգնություն են ցուցաբերել, իսկ փրկարարներ էլ, օգտագործելով հատուկ տեխնիկա, կարողացել են տուժածի ոտքը դուրս բերել վտանգավոր հատվածից ու պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ինչից հետո վիրավորը տեղափոխվել է հիվանդանոց: 

Դեպքի փաստով ոստիկանության Կոտայքի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է վիրավորի ինքնությունը: 

503