
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Իսրայելը և Իրանը, հավանաբար, կհասնեն համաձայնության՝ դադարեցնելու ռազմական գործողությունները, սակայն դա կարող է անմիջապես տեղի չունենալ։ Նման կարծիք է հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հունիսի 15-ին։
«Հուսով եմ, որ (Իսրայելի և Իրանի միջև) համաձայնագիր կլինի։ Կարծում եմ՝ ժամանակն է համաձայնության գալ», - ասել է նա Araratnews.am-ի փոխանցմամբ՝ պատասխանելով լրագրողների հարցերին Սպիտակ տան հարավային մարգագետնում, նախքան Կանադա թռչելը, որտեղ տեղի է ունենում «Մեծ յոթնյակի» (Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Իտալիա, Կանադա, ԱՄՆ, Ֆրանսիա և Ճապոնիա) առաջնորդների գագաթնաժողովը։ «Բայց երբեմն պետք է հարցերը լուծել կռվելով», - ավելացրել է Թրամփը՝ անդրադառնալով ռազմական գործողությունների շարունակման հնարավորությանը։
«Կտեսնենք, թե ինչ կլինի։ Կարծում եմ՝ կա բոլոր հնարավորությունները, որ համաձայնագիր լինի»։
Նախագահը վստահեցրեց, որ Վաշինգտոնը կշարունակի օգնություն ցուցաբերել Իսրայելին պաշտպանության հարցում։ Թրամփը հրաժարվեց պատասխանել այն հարցին, թե արդյոք նա խնդրել է հրեական պետության իշխանություններին դադարեցնել Իրանի վրա հարվածները։