Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Պակիստանի հարավարևմտյան Բելուջիստան նահանգի իշխանությունները անորոշ ժամանակով դադարեցրել են Իրանի հետ բոլոր սահմանային անցակետերի աշխատանքները: Պատճառը տարածաշրջանում լարվածության ուժեղացումն է՝ Իրանի տարածքում Իսրայելի կողմից հրթիռային հարվածների մասին հաղորդագրությունների ֆոնին:

 

Ինչպես հայտնում է The Express Tribune-ը՝ հղում անելով տեղական իշխանություններին, փակ են Գվադար և Փանջգուր շրջանների անցակետերը: Դադարեցվել են հետիոտնային երթևեկությունը և իրանական վառելիքի մատակարարումները, ինչն արդեն իսկ հանգեցրել է նահանգում դեֆիցիտի:

 

Տեղական իշխանությունները հայտարարել են, որ միջոցները ձեռնարկվել են սահմանին հնարավոր միջադեպերը կանխելու և հասարակական անվտանգությունն ապահովելու համար՝ իրանա-իսրայելական հակամարտության սրման ֆոնին: Բնակիչներին խորհուրդ է տրվել պահպանել զգոնություն և ժամանակավորապես զերծ մնալ Իրան մեկնելուց:

 

Պակիստանի արտաքին գործերի նախարար Իսհակ Դարը հայտարարել է, որ Իրանից տարհանվել է 450 պակիստանցի ուխտավոր։ Ուխտավորների և ուսանողների տարհանումը կշարունակվի։

128