
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Իրանը չի ձգտում միջուկային զենքի, բայց ունի խաղաղ միջուկային էներգիայի իրավունք, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը երկրի խորհրդարանում ունեցած իր ելույթում։ Այս մասին հաղորդում է The National-ը։
«Նրանք [Իսրայելը և արևմտյան երկրները] ասում են, որ Իրանը չպետք է միջուկային զենք ունենա, բայց մենք ընդհանրապես մտադրություն չունենք դրանք ունենալու։ Մենք իրավունք ունենք օգտագործել միջուկային էներգիան և անցկացնել հետազոտություններ, որոնք օգուտ կբերեն մեր հասարակությանը, և ոչ ոք իրավունք չունի մեզ զրկել այս իրավունքից», - ասել է նա։
Իրանի արտաքին գործերի նախարարությունը, մինչդեռ, հայտնել է, որ Թեհրանը շարունակում է պահպանել Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրով ստանձնած իր պարտավորությունները և կարծում է, որ միջուկային զենքը տեղ չունի Մերձավոր Արևելքում։