1 արծաթ, 3 բրոնզ և 4-րդ տեղը թիմային պայքարում․ ազատ ոճի ըմբշամարտի Մ17 ԵԱ

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում ավարտված ազատ ոճի ըմբշամարտի մինչև 17 տարեկանների Եվրոպայի առաջնության մրցումային վերջին օրը Հայաստանի ներկայացուցիչներից Արեն Փիրուզյանը (45 կգ) և Ռազմիկ Ոսկանյանը (60 կգ) դարձել են բրոնզե մեդալակիրներ։
Փիրուզյանը բրոնզե մեդալի համար գոտեմարտում 12-2 հաշվով հաղթել է ադրբեջանցի Օմեր Ուսուբովին։ Ոսկանյանը 6-4 հաշվով հաղթանակի է հասել Ռուսաստանի ներկայացուցչի նկատմամբ։
Հայաստանը ներկայացնող ազատոճայիններից մրցումային նախորդ օրերին էլ Արտակ Աղաբեկյանը (48 կգ) արծաթե մեդալ էր նվաճել, Արմեն Պապիկյանը (55 կգ)` բրոնզե։ Հայաստանի հավաքականը թիմային պայքարում գրավել է 4-րդ տեղը։
16 Հունիս, 2025 17:15
556
1 արծաթե և 1 բրոնզե մեդալ՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի Մ20 տարեկանների Եվրոպայի առաջնությունից
03 Հուլիս, 2025 13:47
Սամվել Տերտերյանը՝ Եվրոպայի երիտասարդական առաջնության բրոնզե մեդալակիր
01 Հուլիս, 2025 21:50
Ըմբշամարտի Մ15 տարեկանների ազատ ոճի ՀՀ հավաքականը թիմային երկրորդ տեղն է զբաղեցրել ԵԱ-ում
27 Հունիս, 2025 11:03