Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Իրանի հարևանները մտահոգված են Իսրայելի գործողություններով և չեն ցանկանում ներքաշվել հակամարտության մեջ, Araratnews.am-ի փոխանցմամաբ՝ հաղորդում է Bloomberg-ը՝ վկայակոչելով բարձրաստիճան պաշտոնյաներին։

Աղբյուրները կարծում են, որ տարածաշրջանի նավթային օբյեկտներն ու ենթակառուցվածքները կարող են դառնալ իրանական հարձակումների թիրախ։ Այնուամենայնիվ, Թեհրանը, հավանաբար, չի ցանկանա փչացնել իր հարևանների հետ հարաբերությունները, որոնք վերականգնելու համար աշխատում է երկու տարի։ Միևնույն ժամանակ, որոշ երկրներ գաղտնի ողջունել են Իրանի միջուկային ծրագիրը խափանելու ջանքերը, որոնց նրանք վաղուց դեմ են եղել։

Գործակալության զրուցակիցներից մեկը կասկած է հայտնել, որ Իրանի հարձակումները կարող են ազդել Իսրայելից բացի այլ երկրների վրա։ Նա նաև հիշեցրել է Իսրայելի կողմից Իրանի վրա նախկինում կատարված հարվածները և Միացյալ Նահանգների կողմից իրականացված սադրանքները, այդ թվում՝ 2020 թվականին իրանցի բարձրաստիճան գեներալի սպանությունը։ Պաշտոնյան նշել է, որ Թեհրանի պատասխանները այս գործողություններին ուշադիր կշռադատված են եղել և հնարավորություն են տվել խուսափել լայնածավալ պատերազմից։

Միևնույն ժամանակ, Bloomberg-ի աղբյուրը նշել է, որ Իսրայելի հարվածները կարող են աղետալի հետևանքներ ունենալ Իրանից դուրս տարածաշրջանի համար՝ հնարավոր ճառագայթման արտահոսքի պատճառով։

155