Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Իրականում մենք կանգնել ենք եկեղեցու սրբության սրբոցը՝ նվիրապետությունը պաշտպանելու դիրքերում։ Այս մասին այսօր՝ հունիսի 19-ին, ԱԺ-ում ասաց Նիկոլ Փաշինյանը։

«Մենք այսօր այլ բան չենք անում, քան՝ եկեղեցու 356 թվականի Աշտիշատի ժողովով հաստատված նվիրապետությունը պաշտպանելը։ Աշտիշատի ժողովում սահմանվեց, որ եկեղեցու վերնախավը պետք է լինի կուսակրոն։ Ինչու՞։ Առաջինը՝ դավանաբանական հիմնավորումներով, որովհետև եկեղեցու ծառաները՝ ամենանվիրված և հավատարիմ ծառաները, պետք է մոռանան անձնական կյանքի մասին, պետք է մոռանան ամուսնության մասին և պետք է ամուսնանան եկեղեցու հետ», – ասաց նա։

Վարչապետը իր խոսքում նշեց. «Մարդիկ, ովքեր խոսում են այս իրավիճակի պաշտպանության մասին, նրանք քար առ քար քանդում են Հայ Առաքելական Եկեղեցին, նրա նվիրապետությունը, պատմությունը, արժեքը։ Քանդել են, հիմա վերջին ավերակներն են ուզում տան, և դա մենք թույլ չենք տալու։ Ես ասում եմ՝ մարդ, որ ինքս ունեմ հոգևոր զգացմունքներ»։

Մանրամասները՝ տեսանյութում 

252