Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Իմ գնահատականն այն է, որ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղություն է հաստատվել օգոստոսի 8-ին, ընդդիմությունը 9-ին, 10-ին, 11-ին, 12-ին դեռ հլը շոկի մեջ էր, 13-ից սկսել է լայնածավալ հարձակումը խաղաղության դեմ։ Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ո՞նց անենք, որ ձախողենք, տապալենք, ո՞նց անենք, որ նոր էսկալացիա լինի, բա այս ո՞նց կլինի։ Դժբախտ է մեր ընդդիմությունը, որովհետև սահմանին զինվոր չի զոհվում, հասկանո՞ւմ եք։ Չի զոհվում, և դրանից նրանք դժբախտ են, բա ո՞նց կլինի, որ սահմանին զինվոր չզոհվի, բա մենք ինչի՞ հաշվին ապրենք, բա ո՞ւմ արյունը խմենք, որ ապրենք»,- շեշտեց Փաշինյանը:

Նա նշեց, որ իր պարտքն է համարում պաշտպանել հաստատված խաղաղությունը: «Դրա ձևը՝ հնարավորինս շատ հաղորդակցության մեջ լինել Հայաստանի քաղաքացիների հետ: Այդ խաղաղության հեղինակը ես չեմ, այդ խաղաղության հեղինակը ՀՀ քաղաքացիներն են, որոնք 2018 թվականի մայիսից ամենօրյա ռեժիմով հիբրիդային քարոզչական հարձակումների ներքո են: Բայց մեր ժողովուրդն առավել քան դիմակայուն է: Ես ուզում եմ ժողովրդին շնորհակալություն հայտնել այս խաղաղության համար, իրենք վաստակել են խաղաղությունը»,- ասաց նա:

Նա նշեց, որ նրանք դժբախտ են, քանի որ տնտեսությունը չի փլուզվում: «Ամեն օր արտահանումը, տնտեսությունը, ֆինանսական աշխատավարձերն աճում են: Խաղաղությունը հաստատված է, մենք էլ մտել ենք նախկինում Հայաստանում իշխանությունը բռնազավթած քաղաքական խմբակների վերջնական ոչնչացման, քաղաքական ոչնչացման փուլ, իսկ նրանք ձեռքերը փրփուրներին են գցել: Ես այս ասուլիսներում նաև փրփուրներից եմ ազատում ջրավազանի երեսը, որ նրանց էջը հորով-մորով անենք և անցնենք առաջ»,- ասաց նա:

178